Թշնամին, երբ ցանկանա, սադրելու է՝ թույլ չտալով, որ խաղաղություն լինի. Թևան Պողոսյան

Թշնամին, երբ ցանկանա, սադրելու է՝ թույլ չտալով, որ խաղաղություն լինի. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: Մենք պետք է գիտակցենք, որ պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ թշնամին էլ նույնն է, չի փոխվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ և այսօր Արցախում ադրբեջանական հերթական սադրանքներին։

«Այդ նույն թշնամին, երբ ցանկանա, սադրելու է՝ թույլ չտալով, որ խաղաղություն լինի։ Այնպես որ, խաղաղության, խաղաղ ապրելու վերաբերյալ մոտեցումներն իրականությունից շատ հեռու են։

Իսկ թե ինչու կոնկրետ երեկվանից սկսեցին կրակել ադրբեջանցիները, շատ պարզ է. պատճառը միջազգային իրավիճակի փոփոխություններն են, ինչպես նաև իրանցի և հնդիկ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան։ Արցախյան հակամարտության պատմությունից դատելով՝ քաղաքական կարևոր իրադարձություններից առաջ և հետո թշնամին միշտ էլ կրակել է»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմից կա 6 վիրավոր։

Արդեն այսօր հակառակորդը կրակ է բացել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում