AM | RU
USD
EUR
RUB

Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն է եղել. Արցախի նախագահի խոսնակ

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: Արցախա-ադրբեջանական շփման գծում օրվա ընթացքում իրավիճակը, չհաշված առավոտյան հյուսիսարեւելյան ուղղությամբ գրանցված սադրանքը, կայուն է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

«Իմ տեղեկություններով՝ իրավիճակն արցախա-ադրբեջանական շփման գծում այսօր կայուն է եղել՝ չհաշված առավոտյան հյուսիսարեւելյան ուղղությամբ գրանցված սադրանքը, բայց ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում եմ դիմել Պաշտպանության բանակ»,- հայտնեց Ավանեսյանը:

Տեղեկատվություն ստանալու նպատակով, սակայն, Պաշտպանության բանակի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Արցախի Պաշտպանության բանակն առավոտյան հայտնել էր, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

«Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- հայտնել էր Արցախի ՊԲ-ն:

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ըստ ՊԲ նախօրեի հաղորդագրություններից մեկի, ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ Պաշտպանության բանակի՝ հայկական կողմը դիրքային եւ տարածքային կորուստ չի ունեցել:

Դրանից ժամեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ էր տարածել, թե ՊԲ ուժերը կրակոցներ են արձակել ադրբեջանական ավտոշարասյան վրա, եւ իբրեւ հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է զոհվել: Արցախի Պաշտպանության բանակն ավելի ուշ տարածած հաղորդագրություններով հերքել էր ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները՝ հայտնելով, որ դրանք ապատեղեկատվություն են՝ շեշտելով միաժամանակ, որ հայկական կողմը հավատարիմ է մնում կրակի դադարեցման ռեժիմին:

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է սահմանային խնդիրներին և քրեական հետապնդումներին «Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և Սյունիքի ղեկավարին Մարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել է Միրզոյանը Շվեդիայի Ռիկսդագի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի՝ մայիսի 12-ի ագրեսիան ՀՀ սահմանին Վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել․ «Ժողովուրդ» Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում․ «Ժողովուրդ» Վանաձոր-Դիլիջանի, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, Աշոցքում մերկասառույց է, Սյունիքում՝ մառախուղ Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Արման Թաթոյանն ահազանգում է, իսկ Սյունիքի մարզպետարանը «անհասանելի է դարձել»․ «Ժողովուրդ» Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողությունները․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան․ «Հրապարակ» Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին․ «Փաստ» Ռ. Բաղդասարյանին առաջարկում ենք պարզաբանել Արցախի ՊԲ-ի կողմից սպանություններ կատարելու մասին իր հայտարարությունը. Արցախի ԱԱԾ Իրանա-աֆղանական սահմանին թեժ մարտեր են ընթանում թալիբների ու Իրանի սահմանապահ զորքերի միջև «Ի բարիի» արտադրանքն արտահանվում է 10-ից ավելի երկրներ Դեկտեմբերի 1-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ Դատարանը կայացրեց հերթական որոշումը հանուն Ադրբեջանի. Լևոն Քոչարյան Չպատվաստված քաղաքացիները 7 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստ «Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը Ընտրություններից հետո մենք մտանք դժոխքի նոր շրջան ու դուրս չեկանք խոր ճգնաժամից. Սերժ Սարգսյան Իշխանություններին քննադատած հոգևորականին կարգալույծ են անում Քեզ հետ ամեն ինչ պարզ է, Տիգրան, ափսոս․ Մելիքյանը՝ Աշոտ Մինասյանի գործով դատավորին Առնվազն երեք մարդ է զոհվել Միչիգանի դպրոցում իրականացված հրաձգության հետևանքով Սերժ Սարգսյանը մասնակցում է միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է Եթե Կիևը թշնամական վարքագիծ դրսևորի, Մինսկը Մոսկվայի կողմը կկանգնի․ Լուկաշենկո ՀՀ երկու քաղաքացի վարձատրության դիմաց Ադրբեջանին են հանձնել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ. ԱԱԾ ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական լոբբիստների դեմ պայքարում են դեսպանատան զրոյական աջակցությամբ Դասագրքերը կլինեն նաև էլեկտրոնային. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծ Ադրբեջանցի զինծառայողները դիտարկում են Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը․ ՄԻՊ Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ «Աստղիկ» ԲԿ-ի 9-րդ հարկից 50-ամյա տղամարդ է նետվել Հարցերից փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան Ադրբեջանի ԶՈՒ կամ այլ ծառայողներ մեր համայնքների միջև ճանապարհներին կամ հարևանությամբ չպետք է լինեն Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում ՌԴ սահմանների մոտ. Լավրով Հունվարի 1-ից ջրի սակագինը կթանկանա Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan