ԳՇ պետին 2 օր եմ տալիս, որպեսզի արձագանքի գրությանս. խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել

ԳՇ պետին 2 օր եմ տալիս, որպեսզի արձագանքի գրությանս. խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դիմել է ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին:

«Սեպտեմբերի 22-ին դիմել է ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ նպատակ ունեմ այցելելու սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալ տիրող իրադրությանը։

ԳՇ պետը օրենքի խախտումով չի արձագանքել գրությանս։

ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, որպեսզի արձագանքի գրությանս։ Խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում