Կեղծ խաղաղասիրություն քարոզողները նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում

Կեղծ խաղաղասիրություն քարոզողները նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Կեղծ խաղաղասիրություն քարոզողներն այսօր նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունները հերթական նվերն են մատուցում իրենց կիրթ ու կառուցողական բարեկամներին`զիջելով ստրատեգիական նշանակության նոր բարձունքներ Կապանում:

Փաստացի կերպով Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար:

Ադրբեջանն այլևս կարիք չունի դիմելու նոր սադրանքների քանի դեռ կառավարությունում նստածները հոժարակամ մաս-մաս հանձնում են մեր երկրի կարևորագույն, ռազմավարական նշանակության դիրքերը»-գրում է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում