Կեղծ խաղաղասիրություն քարոզողները նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Կեղծ խաղաղասիրություն քարոզողներն այսօր նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունները հերթական նվերն են մատուցում իրենց կիրթ ու կառուցողական բարեկամներին`զիջելով ստրատեգիական նշանակության նոր բարձունքներ Կապանում:
Փաստացի կերպով Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար:
Ադրբեջանն այլևս կարիք չունի դիմելու նոր սադրանքների քանի դեռ կառավարությունում նստածները հոժարակամ մաս-մաս հանձնում են մեր երկրի կարևորագույն, ռազմավարական նշանակության դիրքերը»-գրում է պատգամավորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում