«ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները միջազգային դատարանում ավարտվել են

«ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները միջազգային դատարանում ավարտվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

«Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները եւ պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:

Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում»,- ասված է Ներկայացուցչության հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում