Բանակի հրամանատարությունը Սեյրան Օհանյանի նկատառումներն արժանացրեց անպարկեշտ պատասխանի

Բանակի հրամանատարությունը Սեյրան Օհանյանի նկատառումներն արժանացրեց անպարկեշտ պատասխանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Թե այս անգամ ինչ ենք ստիպված լինելու զիջել (արդեն դիվանագիտական ճակատում), դժվար է ասել… Բայց, որ այսօրինակ քայլերի արդյունքում տակավին ինչ-որ բան կորցնելու ենք, հավանականությունը շատ մեծ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջոմ գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը` անդրադառնալով Սեյրան Օհանյնաին ՌԴ մեկնելու արգելիքին:

«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդն արդեն Շուշիի մատույցներում էր, Սեյրան Օհանյանը, որպես «կամավորական»` գտնվելով գործողությունների էպիկենտրոնում, փորձում էր իր խորհրդատվությամբ օժանդակել հայոց բերդաքաղաքի պաշտպանության կազմակերպմանը: Սակայն, ըստ որոշ ականատեսների, բանակի հրամանատարությունը ոչ միայն անտեսեց փորձառու գեներալի նկատառումները, այլև կենտրոնակայանի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցի ընթացքում նրան արժանացրեց անպարկեշտ պատասխանի… Դրանից երկու օր անց Շուշին հանձնվեց…

Այսօր էլ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին…

Թե այս անգամ ինչ ենք ստիպված լինելու զիջել (արդեն դիվանագիտական ճակատում), դժվար է ասել… Բայց, որ այսօրինակ քայլերի արդյունքում տակավին ինչ-որ բան կորցնելու ենք, հավանականությունը շատ մեծ է…»,- գրել է Հասրաթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում