Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, Times․am: Հանրապետությունում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին և 20-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +18+20։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +9+13,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +16+18,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +9+12,

Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14,

Տավուշում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +8+12,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +17+20,

Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+22,

Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+22,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 4+6, ցերեկը՝ +18+21,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+21,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+20,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+15,

Արցախում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+20։

Հետևեք մեզ նաև Telegram-ում