AM | RU
USD
EUR
RUB

ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն Արցախին

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, Times․am: Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին հրապարակել է իր 2022թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերը, որոնք ներառում են 2 միլիոն դոլարի օգնության առաջարկ Արցախին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից:

«Հանձնաժողովն առաջարկում է մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրական ականազերծման և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) մաքրման աշխատանքների համար՝ այն տարածքներում, որոնք տուժել են 2020թ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով, ինչը ենթակա է հատկացումների հանձնաժողովների հետ նախնական խորհրդակցության», ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զեկույցի միջոցով նաև կոչ է արվել «մարդասիրական օգնություն ցուցաբերել» նրանց, ովքեր «տեղահանվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով»:

Բացի այդ, Հանձնաժողովը մնել է «մտահոգված ձգձգվող հակամարտությամբ» և խնդրել «Պետքարտուղարին խորհրդակցել հատկացումների հանձնաժողովների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի համար ակտի IV հոդվածի ներքո հասանելի դարձած աջակցությունը տրամադրելուց առաջ»:

«Օրինագիծն ինքնին վերահաստատում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը, որն ընդունվեց 1992թ.-ին, երբ Կոնգրեսը սկզբունքային դիրքորոշում որդեգրեց հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դեմ: 907 Բանաձևում հայտարարվում է, որ ԱՄՆ-ի ֆինանսական միջոցներ «չեն կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը՝ մինչ Նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի Կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»: 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին ամերիկյան հողում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 907 Բանաձևում ավելացվեց ազգային անվտանգության կասեցումը:

Կասեցման կիրառումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ այն «չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին կամ չի կիրառվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»,- հայտնում են Ամերիկայի հայկական համագումարից՝ հավելելով, որ Սենատի Հանձնաժողովի գործողությունը հետևում է Հայաստանի համար 50 մլն դոլար և Արցախի համար 2 մլն դոլար հատկացնելու Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի օրինագծի և զեկույցի առաջարկությանը՝ 2022թ.-ի ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների հետ կապված:

Լրահոս
«Շահումյանցի Ժիրոյին», «Կիլիկիացի Հարութին» ու «Պզեին» մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ազատվել է աշխատանքից Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից Եվրոպային առաջարկում են ռուսական գազը փոխարինել ավստրալականով Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով Հենրիխ Մխիթարյանը կհեռանա Ռոմայից 47 համարի ավտոբուսը Երևանում երթևեկում է մայթով Ոչխա՛ր, անասո՛ւն, քո ծնողն ա անտակտ ոչխարը․ կռիվ հանձնաժողովի նիստում ՄԻՊ-ը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբ Մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը Բորիս Ավագյանը բանտից սկանդալային տեղեկություն է հայտնել Փաշինյանի և 2 պաշտոնյաների մասին․«Հրապարակ» Փնտրվում է նախագահ․ իշխանության անդամները ցայտնոտի մեջ են․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. «Իրավունք» ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ․ «Ժողովուրդ» Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել. աշխատակիցները «չեստ» են տալիս․ «Հրապարակ» Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում․ «Ժողովուրդ» Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Մահացել է Ալիևի թիկնազորի պետը Գերմանիան և Հունաստանը խոչընդոտում են ուկրաինացի զինվորականների նախապատրաստմանը Նախագահի աշխատակազմը չի հերքում, որ Արմեն Սարգսյանը այլ երկրի քաղաքացիություն ունի Ջրականի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն ՀՀ զինված ուժերը համալրվել է դեսանտային նոր ուղղաթիռներով Երևանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ․ Ալիև ՌԴ-Ուկրաինա հակամարտության դեպքում Խորվաթիան հետ կկանչի իր զինծառայողներին ՆԱՏՕ-ից ՌԴ արևմտյան ռազմական օկրուգը ուժեղացրել է հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմաններին Ադրբեջանցիներն առանց տեղեկացնելու են փորձել անցնել Կարմիր Շուկայի ճանապարհով․ ինչո՞ւ էր փակվել այն Քոչարյանի ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, դատական նիստը հետաձգվել է Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ Սենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ. Վահե Հովհաննիսյան Նիդերլանդներն իր դիվանագետներին առաջարկել է կամավոր լքել Ուկրաինան Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամը կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում Պաշտոնյաներն իրավունք չունեն ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրները «փակելու» համար դրանք անվանել քաղաքական Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը 2021 թվականի տվյալներով Սյունիքի մարզը կարող է դուրս մղվել կենսական նշանակության ծրագրից․ Ոսկանյան Ձեռքբերման ժամանակ հրթիռներն արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետում Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Բորիս Ավագյանը սպառնում է պատռել «Նիկոլի և նրա բանդայի դիմակը». «Հրապարակ» Հայ-թուրքական հարաբերությունների հարցով ԱԳՆ-ն գործընթացից դուրս է մնացել. «Փաստ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan