Հայաստանում պետական ծառայողական մեքենաները կփոխարինվեն էլեկտրականներով

Հայաստանում պետական ծառայողական մեքենաները կփոխարինվեն էլեկտրականներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: 2018 թվականից, և մինչև օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա: Մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով, աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն 400 հազար դոլար է, որից 4,5 միլիոնը կառավարությունը ծրագրում է ներդնել հարկային և մաքսային արտոնությունների տեսքով:

Ծրագրի շրջանակում կառավարության կարիքների համար ձեռք կբերվի նաև 12 էլեկտրական շարժիչով մեքենա, կկառուցվի էլեկտրամեքենաների համար նախատեսված էլեկտրական սնուցման 2 կայան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում