Մամուլի շենքի դիմաց ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին. aravot.am
20/10/2021 16:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: Արշակունյաց պողոտայում՝ մամուլի շենքի դիմաց, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, իրար են բախվել երեք տրանսպորտային միջոցներ, այդ թվում մարդատար «ԳԱԶԵԼ»։ Այս մասին հաղորդում է aravot.am-ը։
Վիրավորներ եւ զոհեր չկան:
Տեղում բժիշկները օգնություն են ցույց տվել քաղաքացու: Կայքի տեղեկություններով, բուժօգնություն են ցույց տվել վերջերս ադրբեջանական գերեվարումից փրկված Մարալ Նաջարյանին, որի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում