Ձկնորսները փակել են Երևան-Սևան մայրուղին

Ձկնորսները փակել են Երևան-Սևան մայրուղին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Սևան մայրուղին։ Ակցիայի մասնակիցները դժգոհում են ձկնորսության արգելքի դեմ, մասնավորապես, Սևանում արդյունագործական ձկնորսություն անցկացնելու որոշման պատճառով յուրաքանչյուր նավի անձնակազմ օրական կարող է որսալ ընդամենը 3-4 ձուկ, որով ձկնորսները պետք է ընտանիք պահեն, հարկ վճարեն՝ որպես բնավճար։

«Ապրիլից մինչև հոկտեմբերի15-ը դուրս է եկել մոտ 10.000 տոննա ձուկ, որից պետությանն է փոխանցվել մոտ 350 տոննա ձկան գումար՝ բնավճարի գումար։ Մինչդեռ կարելի էր և այդ 10.000 տոննայի բնավճարը վերցնել, և 10-15 հազար դրամները՝ կախված ձկան արժեքից»,- նշեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում