AM | RU
USD
EUR
RUB

Աղվան Հովսեփյանի պաշտպանները փողերի լվացման դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ փողերի լվացման դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համաձայն՝ Աղվան Հովսեփյանին ՀՔԾ-ի կողմից վերագրվող արարքում բացակայում է փողերի լվացման հանցակազմը։ Մասնավորապես՝ եթե անգամ դրամական միջոցը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, ապա դրա լոկ փոխանցումը այս կամ այն հաշվեհամարին դեռ փողերի լվացում չէ, Վճռաբեկ դատարանն այդ հանցակազմը կապել է դրա փոխանցման արդյունքում արհեստական՝ փաստացի գոյություն չունեցող գործարքի ձևակերպման միջոցով այդ գումարը օրինական շրջանառության մեջ դնելու հետ, քանզի միայն նման եղանակով հնարավոր կլինի հանցավոր ճանապարհով ստացված միջոցների իրական աղբյուրը քողարկել, թաքցնել կամ էլ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներին հաղորդել օրինական տեսք։

Հակառակ մեկնաբանության արդյունքում կարող է ստեղծվել ոչ իրավաչափ այնպիսի իրավիճակ, երբ հանցավորը հանցագործության արդյունքում գոյացած դրամական միջոցն ուղղակի, առանց որևէ արհեստական գործարքի ձևակերպման, փոխանցի այս կամ այն հաշվեհամարին՝ հետագայում դրանից պարզապես օգտվելու համար կամ էլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված այլ գույքը սեփականության իրավունքով գրանցի իր կամ այլ անձի անունով և արդյունքում դրա համար ենթարկվի քրեական պատասխանատվության նաև փողերի լվացման հանցակազմով, ինչը որևէ կերպ չի բխում վկայակոչված նախադեպային իրավունքից, քանզի ակնհայտ է, որ նկարագրված պայմաններում անձի դիտավորությունն ուղղված է ոչ թե այդ գույքը օրինական շրջանառության մեջ դնելուն, այլ պարզապես օգտվելուն»,- գրել է կայքը։

Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի դիտարկմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը Հովսեփյանին երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք առաջադրելիս որևէ կերպ չի պատճառաբանել արարքի քրեաիրավական որակումը։ Ընդ որում, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ Աղվան Հովսեփյանին վերագրվող անօրինական եկամուտ ստանալու համար առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքները հավաստի են, ապա անգամ նման պայմաններում փողերի լվացման մասին խոսք գնալ չի կարող։ Մասնավորապես, համաձայն մեղսագրվող ենթադրյալ փողերի լվացման առաջին դրվագի, Աղվան Հովսեփյանը ենթադրյալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու արդյունքում ստացել է 309.404.414 ՀՀ դրամի եկամուտ, որով 2009-2015թթ ընկած ժամանակահատվածում Բյուրականում կառուցել է առանձնատուն, որը հետագայում հաշվառել է նախ նրա որդու, ապա՝ կնոջ անվամբ, մինչդեռ փողերի լվացման հանցակազմի բուն էությունը հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական ծագումը թաքցնելն ու խեղաթյուրելն է։ Տվյալ պարագայում, եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ դրամական միջոցները գոյացել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, որևէ կերպ չի թաքցվել դրամական միջոցների ծագման աղբյուրն ու պատկանելիությունը, քանի որ փաստական հանգամանքներից, միևնույն է, ակնհայտ է, որ առանձնատունը կառուցվել է հենց ենթադրյալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում գոյացած գումարի միջոցով։

Ենթադրյալ փողերի լվացման երկրորդ դրվագը վերաբերում է «Շանթի Յուրայի»՝ Վարշամ Ղարիբյանի կողմից որպես կաշառք 190.000.000 ՀՀ դրամ արժեքով «Երևան Հեռուստաընկերություն» ՓԲԸ 50 բաժնետոմսը հանձնելուն և դրա վաճառքից առաջացած դրամական միջոցներին, իսկ երրորդ դրվագը՝ ենթադրյալ խարդախության արդյունքում ձեռք բերված հողատարածքը Հովսեփյանի որդու կողմից գրավադրելուն։

Պաշտպանական կողմը գտնում է, որ նշված դրվագներում փողերի լվացման հանցակազմի մասին խոսք չի կարող գնալ, քանի որ հայտնի է գույքի, դրամական միջոցների ծագման աղբյուրը, ուստի պաշտպանները միջնորդել են Աղվան Հովսեփյանի նկատմամբ 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացնել և այդ մասով նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Լրահոս
Գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է ԱՄՆ-ն միակ երկիրն է այս պահին, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը. Ֆրանկ Փալոն Երևանում նախատեսվում է նոր ավտոկայարան կառուցել Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին Կալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է ապրիլի 24-ը Ցեղասպանության օր սահմանելու օրինագիծը Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան Հայաստանի փոխվարչապետն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի. ՀՀ ՊՆ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում. Զելենսկի ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան. ՊՆ Ադրբեջանական վերջին հարձակումից հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի Իրանի գլխավոր հյուպատոսությունը կնպաստի Սյունիքի ներուժի իրացմանը Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հայտարարության մասին Փելոսիի այցի մասին Մակեյի հայտարարության կապակցությամբ Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ. ԱԳՆ խոսնակ «Հույս ունեմ, որ կքայլեմ». Շուշիի մարտերի մասնակից Նորայր Ավագյան ՌԴ-ն շահագրգռված է հետագայում ևս Հայաստանի հետ զարգացնել փոխադարձ առևտուրը և ներդրումները. ՌԴ փոխվարչապետ Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության Լենգլիում գտնվող գրասենյակում Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ՀՀ Պաշտպանության նախարարությունը մինչև նոյեմբերի 22-ը կանցկացնի պլանային վարժական հավաքներ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Աշխարհը փլուզվում է. տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու. Նիկոլ Փաշինյան Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ Ոսկու և արծաթի գներն աճել են Հնդկաստանից բերվելիք «Պինակա» կայանները համապատասխանում են ռուսական «Ուրագան» համակարգին Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր. ԱԽ քարտուղար Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաարն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման Երևանի և 6 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ժամը 18:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի կիրառմամբ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ուկրաինա ուղարկելու համար նախատեսված ԱՄՆ-ի և Եվրոպայի զենքի պաշարները սպառվում են Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Քոչարյան. տեսանյութ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև է ներկայացվել նաև ԱՄՆ Սենատում ՈւՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Տղերք, ուշադիր եղեք, դուք արդեն գիտեք, թե ինչ արձագանք են ստանում ռուսական ձախողումները հայ-ադրբեջանական սահմանում ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով, զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan