Հայկական պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել ադրբեջանցի Հաջիևի թեկնածությանը. Միրզոևա. Yerevan.today

Հայկական պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել ադրբեջանցի Հաջիևի թեկնածությանը. Միրզոևա. Yerevan.today

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան հրաժարվել է ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցող ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցությունից։ Այս մասին հայտնում է Yerevan.today-ը:

«Այո, ձեր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Իմ չմեկնելու պատճառը շատ պարզ է․ այնտեղ տեղի էր ունենալու վեհաժողովի համակարգողի ընտրություն, ով հանդիսանում է Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջիևը և ում, ի դեպ, ինձ հասած տեղեկություններով, մեր պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել։ Դա ինձ համար անընդունելի է, և ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է կողմ քվեարկել մի պետության ներկայացուցչի օգտին, որը ոճրագործություն է իրականացրել իմ երկու ազգերի նկատմամբ»,- աղբյուրի հետ զրույցում հայտնել է պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում