AM | RU
USD
EUR
RUB

Ձկնորսներն իրենց խաբված են զգում, իսկ մարզային իշխանությունները հոխորտում են․ Թովմասյան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: Այսօր առավոտից կապի մեջ եմ Գեղարքունիքի մարզի ձկնորսների հետ. ձկնորսներն իրենց խաբված են զգում ու ճարահատյալ փակեցին Երևան-Սևան ավտոմայրուղին: Իսկ մարզային իշխանությունները դեռ հոխորտում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը․

«Ինձ դիմած Գեղարքունիքի մարզի մի շարք բնակիչներ բարձրաձայնում են Սևանա լճից ձկնորսություն կատարելու արգելքի մասին։

Նրանք մասնավորապես նշում են, որ ձկնորսություն կատարելու սահմանված չափաքանակը լրացել է, ինչի արդյունքում ձկնորսական նավակները ուժով հեռացվել են տարածքից։ Իսկ մինչ այդ, չի իրացվել քաղաքացիների լսելի լինելու իրավունքը, որը դրդել է նրանց փակել փողոցը, քանզի նրանց պնդմամբ ձկնորսության սահմանված չափանաքանակը շատ փոքր է, ինչը առաջացնում է սոցիալական մեծ խնդիրներ և բազմաթիվ բնակիչներ կանգնել են իրենց ապրուստի միակ միջոցը կորցնելու վտանգի առջև։

Այս առիթով արդեն գրավոր դիմել եմ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիների կողմից բարձրացվող հարցը և ներկայացնել իրականացվող օպերատիվ քայլերը՝ խնդրի լուծման ուղղությամբ։

Հիշեցնում եմ, որ դեռևս 2020 թվականի օգոստոսի 24-ին անդրադարձել եմ ձկնորսների կողմից բարձրաձայնած խնդիրին, արձանագրել մի քանի խնդրահարույց հարցեր, ձկնորսների հետ միասին զբաղվել այդ խնդիրներով և թվում էր կառավարության հետ համատեղ լուծումը գտնվել է։ Բայց ոչ, մարդիկ հայտարարում են, որ խաբված են:

Կարծում եմ՝ ցանկության դեպքում հնարավոր է գտնել լուծումներ, որոնք հնարավորություն կտան անաշխատանք մնալու վտանգ զգացող ձկնորսներին պահել իրենց ընտանիքները, հոգալ ապրուստի միակ միջոցը եւ միաժամանակ կառավարելի օգտագործել մեր ազգային հարստությունը՝ ձկնապաշարները: Մենք պեռք է բացառենք տարիներ առաջ արձանագրված իրավիճակը, երբ Սիգը դարձել էր հազվագյուտ հանդիպող ձկնատեսակ:

Հ. Գ. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին հորդորում եմ քաղաքացիների հետ շփվելիս լինել առավել զուսպ ու կոռեկտ, օգտագործել պաշտոնյային հարիր բառապաշար»,- գրել է պատգամավորը:

Լրահոս
Թշնամին կրակ է բացել Կարմիր Շուկայի մոտ. կադրեր Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է սահմանային խնդիրներին և քրեական հետապնդումներին «Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և Սյունիքի ղեկավարին Մարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել է Միրզոյանը Շվեդիայի Ռիկսդագի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի՝ մայիսի 12-ի ագրեսիան ՀՀ սահմանին Վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել․ «Ժողովուրդ» Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում․ «Ժողովուրդ» Վանաձոր-Դիլիջանի, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, Աշոցքում մերկասառույց է, Սյունիքում՝ մառախուղ Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Արման Թաթոյանն ահազանգում է, իսկ Սյունիքի մարզպետարանը «անհասանելի է դարձել»․ «Ժողովուրդ» Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողությունները․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան․ «Հրապարակ» Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին․ «Փաստ» Ռ. Բաղդասարյանին առաջարկում ենք պարզաբանել Արցախի ՊԲ-ի կողմից սպանություններ կատարելու մասին իր հայտարարությունը. Արցախի ԱԱԾ Իրանա-աֆղանական սահմանին թեժ մարտեր են ընթանում թալիբների ու Իրանի սահմանապահ զորքերի միջև «Ի բարիի» արտադրանքն արտահանվում է 10-ից ավելի երկրներ Դեկտեմբերի 1-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ Դատարանը կայացրեց հերթական որոշումը հանուն Ադրբեջանի. Լևոն Քոչարյան Չպատվաստված քաղաքացիները 7 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստ «Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը Ընտրություններից հետո մենք մտանք դժոխքի նոր շրջան ու դուրս չեկանք խոր ճգնաժամից. Սերժ Սարգսյան Իշխանություններին քննադատած հոգևորականին կարգալույծ են անում Քեզ հետ ամեն ինչ պարզ է, Տիգրան, ափսոս․ Մելիքյանը՝ Աշոտ Մինասյանի գործով դատավորին Առնվազն երեք մարդ է զոհվել Միչիգանի դպրոցում իրականացված հրաձգության հետևանքով Սերժ Սարգսյանը մասնակցում է միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է Եթե Կիևը թշնամական վարքագիծ դրսևորի, Մինսկը Մոսկվայի կողմը կկանգնի․ Լուկաշենկո ՀՀ երկու քաղաքացի վարձատրության դիմաց Ադրբեջանին են հանձնել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ. ԱԱԾ ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական լոբբիստների դեմ պայքարում են դեսպանատան զրոյական աջակցությամբ Դասագրքերը կլինեն նաև էլեկտրոնային. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծ Ադրբեջանցի զինծառայողները դիտարկում են Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը․ ՄԻՊ Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ «Աստղիկ» ԲԿ-ի 9-րդ հարկից 50-ամյա տղամարդ է նետվել Հարցերից փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան Ադրբեջանի ԶՈՒ կամ այլ ծառայողներ մեր համայնքների միջև ճանապարհներին կամ հարևանությամբ չպետք է լինեն Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում ՌԴ սահմանների մոտ. Լավրով Հունվարի 1-ից ջրի սակագինը կթանկանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan