Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված 2 իրանցի վարորդներին

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված 2 իրանցի վարորդներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ձերբակալված 2 իրանցի վարորդներին։

«Հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական սկզբունքների համաձայն՝ Իրանի քաղաքացիները հոկտեմբերի 21-ի առավոտյան վերադարձել են իրենց երկիր», – ասված է Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել էին երկու իրանցի վարորդի, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում