Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են

Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում է բուժումը, հայտնում են առողջապահության նախարարությունից։

Տուժածներից 8-ը բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, նրանցից 2-ը` բուժհաստատություն է տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից:

«Արմենիա» ՀԲԿ-ում բուժում ստացող տուժածներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր: Մյուս 2-ը գտնվում է նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Վթարից տուժած 2 քաղաքացի էլ բուժում է ստանում Գյումրի բժշկական կենտրոնում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Բոլոր տուժածներն ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում