Արտակարգ դեպք Արմավիրի զորավարժարանում․ 19-ամյա զինվորը հոսպիտալացվել է

Արտակարգ դեպք Արմավիրի զորավարժարանում․ 19-ամյա զինվորը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այս պահին վիրավորին հետազորտում են և հնարավոր է՝ նրան տեղափոխեն Երևան՝ Մուրացանի հոսպիտալ:

Ինչպես հայտնում է աղբյուրը, Նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում և անզգուշաբար վիրավորում է ստացել Արմավիրի մարզի պալիգոններում:

Աղբյուրի փոխանցմամբ, նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողը վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով: Այս պահին հիվանդանոցում բժիշկները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում