Ղարաբաղի սահմանների քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում. Պուտին

Ղարաբաղի սահմանների քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, Times․am: Ղարաբաղի սահմանների հետ կապված իրավիճակի կարգավորումն առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ, որովհետեւ սահմանների քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում։ Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկման ակումբի հետ հանդիպման ժամանակ։

ՌԴ նախագահը նշել է, որ Բաքուն և Երևանը կարողացան դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում՝ հրաժարվելով վայրկենական շահերից և այժմ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար։

«Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը քաղաքական իմաստություն դրսևորեցին, երբ որոշեցին դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում։ Թեև մարդկային կյանքեր փրկելուց ավելի կարևոր բան չի կարող լինել, բայց դեռևս կան կարևոր ասպեկտներ, այն է՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ընդհանուր տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար», – ասել է Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում