Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործազուրկ կդառնա 1400 մարդ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործազուրկ կդառնա 1400 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: Սյունիքում գործազրկության նոր ալիք է հասունանում. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփականատերերը հայտարարել են 1400 մարդ կրճատելու մտադրության մասին։

Մինչ դատական կարգով վիճարկվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը «Գեոպրոմայնինգ Արմենիային» օտարելու գործարքը՝ վերջինս արդեն իսկ ձեռնամուխ է եղել կոմբինատի վերակազմավորմանը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ կոմբինատ են այցելել «Գեոպրոմայնինգ Արմենիային» ընկերության ներկայացուցիչները՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի։ Վերջինս վերադարձել է, սակայն նրա հետ ժամանած մենեջերները մնացել են։ Նրանք հայտարարել են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 1400 աշխատակից ազատվելու է։

Նկատենք, որ սույն կոմբինատը մեծ դերակատարում ունի Սյունիքում աշխատատեղերի ապահովման գործում եւ աշխատատեղերի կրճատումը ոչ միայն մեծ հարված կլինի, այլ նաեւ կնպաստի զանգվածային արտագաղթին։

«Փաստինֆո»-ն փորձում է կրճատումների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում