ԱՄՆ-ն կայուն հարաբերություններ է ուզում ունենալ ՌԴ-ի հետ․ Պենտագոն
22/10/2021 21:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: Միացյալ Նահանգները կանխատեսելի և կայուն հարաբերություններ է ուզում ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո:
Ըստ «Ռոյթերս»-ի հաղորդագրության՝ ԱՄՆ պաշտպանության քարտուղարը նաև վերահաստատել է Նահանգների «վճռական» հանձնառությունը ՆԱՏՕ-ին և Վաշինգտոնի լայն աջակցությունը Եվրամիությանը և Թայվանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում