ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է: Այսպիսով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:

Հիշեցնենք՝ Հայրապետյանը ձերբակալվել էր երեկ: Նա մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Թե կոնկրետ ի՛նչ դեպքի մասին է խոսքը, նախաքննական մարմինը չի բացահայտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում