ՆԱՏՕ-ն ուժեր է մոտեցնում Ռուսաստանի սահմաններին․ Շոյգու

ՆԱՏՕ-ն ուժեր է մոտեցնում Ռուսաստանի սահմաններին․ Շոյգու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: ՆԱՏՕ-ն ուժեր է մոտեցնում Ռուսաստանի սահմաններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ ի պատասխան Գերմանիայի ՊՆ ղեկավար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի հայտարարությանը, որն ասել է, թե անհրաժեշտ է զսպել Ռուսաստանի ռազմական նկրտումները։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կոչ անելով ռազմական առումով զսպել Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժերը մոտեցնում է մեր սահմաններին: Թե ինչպես է ժամանակին դա ավարտվել Գերմանիայի եւ Եվրոպայի համար՝ Գերմանիայի պաշտպանության նախարարը պետք է որ լավ իմանա»,- ասել է Շոյգուն:

Նրա խոսքով՝ «Աֆղանստանում զսպելու ՆԱՏՕ-ի ծրագիրն ավարտվել է աղետով, ինչը ամբողջ աշխարհը պետք է կարգավորի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում