ՆԱՏՕ-ն «սառը պատերազմի» օրինակով է ապրում. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ն «սառը պատերազմի» օրինակով է ապրում. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: ՆԱՏՕ-ն, անցնելով էվոլյուցիայի ճանապարհը, նորից սկսեց ապրել սառը պատերազմի սխեմայով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը։

«ՆԱՏՕ-ն փաստացի այսօր ապրում է Սառը պատերազմի սխեմաներով, հիմնական ջանքերն ուղղված են այսպես կոչված «արևելյան վտանգից» պաշտպանելուն»,-ասել է Գրուշկոն։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել էր ՆԱՏՕ-ից դիվանագետների արտաքսմանն ի պատասխան Ռուսաստանի քայլերի մասին։ Մոսկվայում ՆԱՏՕ-ի ռազմական կապի առաքելության աշխատանքը դադարեցնելուց բացի, փակվում է նաև նրա տեղեկատվական բյուրոն։ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը նույնպես դադարեցնում է աշխատանքը նոյեմբերի 1-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում