Գերմանիայում անպատասխանատու են համարել Ռուսաստանի դեմ զենք կիրառելու ՆԱՏՕ-ի հայտարարությունները

Գերմանիայում անպատասխանատու են համարել Ռուսաստանի դեմ զենք կիրառելու ՆԱՏՕ-ի հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: Բունդեսթագում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴՀԿ) խմբակցության նախագահ Ռոլֆ Մյուտցենիխը քննադատել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերի հայտարարությունը՝ Ռուսաստանի դեմ ատոմային զենք կիրառելու ՆԱՏՕ-ի պատրաստակամության մասին եւ կոչ է արել նրան նման արտահայտություններով բեռ չավելացնել երկրի նոր կառավարության ապագա աշխատանքի վրա: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

«Ռուսաստանի հետ հակամարտությունում ատոմային զենքի կիրառման վերաբերյալ պաշտպանության նախարարի վերջին եզրակացություններն անպատասխանատու են», – հայտարարել է Մյուտցենիխը DPA գործակալությանը տված հարցազրույցում: «Ցավոք, տիկին Քրամփ-Կարենբաուերը (Քրամփ-Կարենբաուերի հայտարարությունները) այստեղ ոչնչով չի տարբերվում նույնքան անհիմն սպառնալիքներից, որոնք հնչում են ռուսական կողմից», – ասել է նա:

ԳՍԴԿ խմբակցության ղեկավարը նախարարին մեղադրել է «էսկալացիայի պարույրները» քանդելու մեջ։ «Ինձ համար անհասկանալի է, թե արդյո՞ք նախարարը նկատի ուներ Գերմանիայում տեղակայված ատոմային զենքը», – նկատել է Մյուտցենիխը: Նա ընդգծել է, որ ԳՖՀ-ի անվտանգության քաղաքականությունը մինչ այժմ աչքի է ընկել լիցքաթափման եւ երկխոսության համար հնարավորություններն օգտագործելու ձգտումով: «Ես կոչ եմ անում Քրամփ-Կարենբաուերին չծանրաբեռնել ԳՖՀ – ի նոր կառավարության քաղաքականությունը»,-ասել է սոցիալ-դեմոկրատների խորհրդարանական խմբակցության նախագահը: Ինչպես սպասվում էէ ԳՍԴԿ-ն կգլխավորի Գերմանիայի ապագա իշխող կոալիցիան։

Անցած հինգշաբթի Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում Քրամպ-Կարենբաուերը հանդես է եկել այն պնդմամբ, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կիրառել նաեւ ռազմական բնույթի միջոցներ, այդ թվում ՝ ատոմային զենք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում