Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են

Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածները, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել են:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Իրավիճակը մի պահ դեպքի վայրում դարձավ պայթյունավտանգ, քանի որ մարդիկ չէին թողնում, որպեսզի պարեկները պահեն դեպքի վայրը, մինչև կժամաներ քննիչը:

Լրացուցիչ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի և ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով ծառայողներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում