Ստեփանակերտն առաջարկվում է ադրբեջանական կտավները փոխարինել Շուշիում մնացած հայկական գործերով

Ստեփանակերտն առաջարկվում է ադրբեջանական կտավները փոխարինել Շուշիում մնացած հայկական գործերով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: Ստեփանակերտն առաջարկում է ադրբեջանական կտավները փոխարինել հայ, ռուս և ֆրանսիացի նկարիչների՝ Շուշիում մնացած աշխատանքների հետ: Այս մասին հայտնում է Սպուտնիկը:

Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարար Լուսինե Կարախանյանի խոսքով՝ այդ նկարները պահվում էին Կերպարվեստի պետական թանգարանում:

Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմի տրամադրության տակ են հայտնվել ադրբեջանցի գեղանկարիչների 40 կտավ, բայց Բաքուն չի փորձել դրանք վերադարձնել: Այժմ Արցախն առաջարկում է փոխարինել դրանք հայկականներով: Այդ առաջարկը փոխանցվել է ռուս խաղաղապահների միջոցով:

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշիում մնացել են Մարտիրոս Սարյանի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Պավել Կուզնեցովի, Դմիտրի Ժիլինսկու և այլոց բարձրարժեք կտավներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում