AM | RU
USD
EUR
RUB

Քանի դեռ առկա է արցախահայության ցեղասպանության վտանգը, ռուս խաղաղապահների ժամկետը երկարաձգվելու է

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: Լեռնային Ղարաբաղի գրեթե 150 հազար բնակիչներից պատերազմից հետո վերադարձել կամ տեղում մնացել է մոտ 120 հազարը։ Այս մասին ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն՝ ընդգծելով, որ դա լավագույն ցուցիչն է այն մեծ վստահության, որ տեղի ժողովուրդն ունի առաջնահերթորեն ռուս խաղաղապահ զորակազմի նկատմամբ։ Դա նաև ցույց է տալիս մեր ժողովրդի վճռականությունն ու կամքը՝ նույնիսկ նման դժվար պայմաններում ապրելու և արարելու սեփական հայրենիքում:

«Ավելին ասեմ՝ չնայած ադրբեջանական կողմի բոլոր ջանքերին, հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին և ռազմական ու հոգեբանական ճնշումներին՝ առ այսօր միգրացիոն սալդոն դրական է: ՀՀ-ում ժամանակավորապես բնակվող տեղահանվածների մեծ մասը Արցախ վերադառնալու ցանկություն ունի, պարզապես ազատ բնակֆոնդի սղության պատճառով դեռևս չեն կարողանում գալ»,- ասել է Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով Ռուսաստանի Դաշնության երաշխավորությամբ Արցախ վերադարձածների թվի ու նրանց տրամադրվածությունների մասին հարցին:

Անդրադառնալով ռուս խաղաղապահների ներկայության ժամկետներին ու արցախահայության անելիքներին՝ պետական նախարարը նշել է, որ պետք չէ 4 տարին դիտարկել՝ որպես ճամփաբաժան, քանի որ, համոզված է, որ ռուս խաղաղապահների մնալու ժամկետը երկարաձգվելու է, որովհետև հակամարտությունը չի կարգավորվել և Ադրբեջանն էլ շարունակում է Արցախը հայաթափելու իր քաղաքականությունը:

«Ուստի, քանի դեռ առկա է արցախահայության ցեղասպանության վտանգը և մեր բնակչության միաձայն ցանկությունը խաղաղապահների կողմից անվտանգության երկարաժամկետ ու կայուն երաշխիքներ ստանալու առումով, կարծում եմ, նրանց դուրս գալու հարցը չպետք է նույնիսկ քննարկվի: Մեր բնակչության ցանկությունը և անվտանգային կարիքները առաջնահերթ գործոններն են խաղաղապահների երկարաժամկետ մանդատի հարցի որոշման համար:

Այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք, որ այս հակամարտությունը հավերժ չի տևելու, և պատրաստ ենք դրա քաղաքական կարգավորմանը՝ մեր իրավունքների ու շահերի լրիվ հաշվի առնմամբ և Ադրբեջանի կազմում երբևէ չլինելու անառարկելի նախապայմանով: Տեսնելով ադրբեջանական կողմի դիրքորոշումներն ու գործողությունները և նրանց մոտ տիրող հայատյաց խորը տրամադրությունները՝ գիտակցում ենք, որ հակամարտության համապարփակ ու վերջնական կարգավորումը կարող է հնարավոր դառնալ միայն տասնամյակներ անց: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդները արժանի են ապրելու խաղաղ ու արժանապատիվ պայմաններում իրենց հայրենի հողում»,- ասել է Բեգլարյանը:

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է սահմանային խնդիրներին և քրեական հետապնդումներին «Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Մինասյանին և Սյունիքի ղեկավարին Մարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել է Միրզոյանը Շվեդիայի Ռիկսդագի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի՝ մայիսի 12-ի ագրեսիան ՀՀ սահմանին Վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել․ «Ժողովուրդ» Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում․ «Ժողովուրդ» Վանաձոր-Դիլիջանի, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, Աշոցքում մերկասառույց է, Սյունիքում՝ մառախուղ Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Արման Թաթոյանն ահազանգում է, իսկ Սյունիքի մարզպետարանը «անհասանելի է դարձել»․ «Ժողովուրդ» Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողությունները․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան․ «Հրապարակ» Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտին․ «Փաստ» Ռ. Բաղդասարյանին առաջարկում ենք պարզաբանել Արցախի ՊԲ-ի կողմից սպանություններ կատարելու մասին իր հայտարարությունը. Արցախի ԱԱԾ Իրանա-աֆղանական սահմանին թեժ մարտեր են ընթանում թալիբների ու Իրանի սահմանապահ զորքերի միջև «Ի բարիի» արտադրանքն արտահանվում է 10-ից ավելի երկրներ Դեկտեմբերի 1-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից. ԱՀ ՄԻՊ Դատարանը կայացրեց հերթական որոշումը հանուն Ադրբեջանի. Լևոն Քոչարյան Չպատվաստված քաղաքացիները 7 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստ «Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը Ընտրություններից հետո մենք մտանք դժոխքի նոր շրջան ու դուրս չեկանք խոր ճգնաժամից. Սերժ Սարգսյան Իշխանություններին քննադատած հոգևորականին կարգալույծ են անում Քեզ հետ ամեն ինչ պարզ է, Տիգրան, ափսոս․ Մելիքյանը՝ Աշոտ Մինասյանի գործով դատավորին Առնվազն երեք մարդ է զոհվել Միչիգանի դպրոցում իրականացված հրաձգության հետևանքով Սերժ Սարգսյանը մասնակցում է միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է Եթե Կիևը թշնամական վարքագիծ դրսևորի, Մինսկը Մոսկվայի կողմը կկանգնի․ Լուկաշենկո ՀՀ երկու քաղաքացի վարձատրության դիմաց Ադրբեջանին են հանձնել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ. ԱԱԾ ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական լոբբիստների դեմ պայքարում են դեսպանատան զրոյական աջակցությամբ Դասագրքերը կլինեն նաև էլեկտրոնային. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծ Ադրբեջանցի զինծառայողները դիտարկում են Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը․ ՄԻՊ Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ «Աստղիկ» ԲԿ-ի 9-րդ հարկից 50-ամյա տղամարդ է նետվել Հարցերից փախչող կառավարություն ունենք. Աղվան Վարդանյան Ադրբեջանի ԶՈՒ կամ այլ ծառայողներ մեր համայնքների միջև ճանապարհներին կամ հարևանությամբ չպետք է լինեն Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում ՌԴ սահմանների մոտ. Լավրով Հունվարի 1-ից ջրի սակագինը կթանկանա Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan