ԿԳՄՍՆ առաջարկում է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը

ԿԳՄՍՆ առաջարկում է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: ՀՀ առողջապահության նախարարությունը, համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

«Բուհերի հետ կապված առաջարկվել է անցնել հեռավար կրթության, իսկ դպրոցների համար առաջարկվել է, որ արձակուրդի ժամկետը մեկ շաբաթով երկարաձգվի»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստանում համավարակով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ, բուժհաստատությունները աշխատում են գերծանրաբեռնված: Հանրապետությունում հոկտեմբերի 24-ին կատարվել է 14 037 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Առկա է 1221 առողջացած, գրանցվել է 42 մահվան դեպք: Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում