Մհեր Արմենիան Սյունիքից ոտքով գալիս է Երևան․ պահանջում է կառավարության հրաժարականը

Մհեր Արմենիան Սյունիքից ոտքով գալիս է Երևան․ պահանջում է կառավարության հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Մեսրոպյանը, որն ավելի հայտնի է որպես Մհեր Արմենիա, հայտարարում է համազգային շարժման մեկնարկի մասին։

«Ազգի ձայն»-ի առաջնորդը և ևս երկու գաղափարակիցներ գտնվում են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում, որտեղից ոտքով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։ Ճանապարհը կանցնեն 15 օրում։

«Մեր ճանապարհը տևելու է 15 օր, նոյեմբերի 7-ին լինելու ենք հրապարակում։ Համազգային շարժման նպատակն է հասնել այնտեղ ու ունի պահանջներ։ Վստահ ենք, հույս ունենք և գիտենք, որ մեզ կմիանան մեր հայրենակիցները, ովքեր մտահոգված են ազգի և երկրի ճակատագրով»,- նշել է Մհերը։

Վերջինս հայտարարել է, որ թույլ չեն տալու, որ վարչապետը նոյեբերի 9-ին ստորագրի նոր եռակողմ համաձայնագիր, որը երկրի ճակատագրի համար կունենա ցավոտ հետևանքներ։

Պահանջում են, որ գործադիրը հրաժարական տա, բայց ցանկանում են, որ օրենսդիրը շարունակի աշխատանքը։ Մհերը հայտարարեց, որ շարժումը խաղաղ է, թույլ չեն տալու հայհոյանքներ։

«Ազգի ձայն»-ի առաջնորդը հորդորում է քաղաքացիներին միանալ իրենց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում