Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը

Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա այցով կլինի Ադրբեջանում։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում։

«Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցեն Ֆիզուլիի շրջանում օդանավակայանի և ավտոմոբիլային ճանապարհի բացման, իսկ Զանգելանի շրջանում՝ թուրքական մասնակցությամբ կառուցվող «Խելացի գյուղատնտեսական համալիրի» հիմնարկեքի արարողություններին», – ասվում է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում