Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է

Լիոնել Մեսսին Ոսկե գնդակի համար պայքարում առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: Goal.com-ը հրապարակել է «Ոսկե Գնդակի» հավակնորդների իր ցանկը: Վարկանիշը գլխավորում է ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:

«Եթե անգամ փոքր-ինչ կասկածներ կային այն առումով՝ արդյոք կարո՞ղ է Մեսսիի դանդաղ մեկնարկը ՊՍԺ-ում ինչ-որ կերպ ազդել նրա՝ «Ոսկե Գնդակը» նվաճելու շանսերի վրա, ապա նա փորձեց ցրել այդ կասկածները «Մանչեսթեր Սիթիի» դեմ իր անհավանական խաղով:

Չեմպիոնների լիգայի այդպիսի վառ խաղում նրա ցուցադրած խաղը, ամենայն հավանականությամբ, լեգենդար արգենտինացու կապահովի նրա համար 7-րդ «Ոսկե Գնդակը»,- ասվում է Մեսսիի մասին տեղեկատվական զեկույցում։

2021 թվականին Մեսսին 40 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Հարձակվողն Արգենտինայի հավաքականի հետ դարձել է Ամերիկայի Գավաթի հաղթո, իսկ «Բարսելոնայի» հետ հաղթել է Իսպանիայի Գավաթում։

Ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռոբերտ Լևանդովսկին, որը 2021 թվականին դարձել է 54 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Լեհ հարձակվողը հաղթել է Բունդեսլիգայում, աշխարհի ակումբային առաջնությունում և Գերմանիայի Սուպերգավաթում։

Իսկ եռյակը եզրափակում է «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն։ Իտալացին 2021 թվականին դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, Իտալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգայում և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում