Մի շարք համայնքներում ձյուն է տեղում

Մի շարք համայնքներում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Աշոցք գյուղում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում ձյուն է տեղում։ Սպիտակի ոլորաններում մերկասառույց է։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Ինչպես փոխանցում է ԱԻՆ-ը, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում