Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն. փաստաբան

Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, Times․am: Հենց նոր տեղեկացա, որ զինծառայողներին տրվել է ժամանակ մինչև 13։50 րոպե. կամ կներկայացնեն պատվաստման թերթիկը, կամ զինվորական ծառայությունից դուրս գալու զեկուցագիր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հայարփի Սարգյանը:

«Այնինչ, ՀՀ պաշտպանության նախարարությունից Avroranews.am – ին տեղեկացրել են, թե նման հրաման պարզապես գոյություն չունի։

Պաշտպանության նախարարությունից հենց հիմա պահանջում եմ, որպեսզի զորամասերի հրամանատարներին տեղեկացնեն, որ նման հրաման գոյություն չունի, նախարարությանը տալիս եմ կես ժամ ժամանակ»,-նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում