Լարված իրավիճակ ԱԺ-ում. Գեղամ Մանուկյանին հեռացրին նիստերի դահլիճից

Լարված իրավիճակ ԱԺ-ում. Գեղամ Մանուկյանին հեռացրին նիստերի դահլիճից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, Times․am: Ազգային ժողովի նիստը լարվեց, երբ ամբինոին մոտեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Արցախն ուրացողը դավաճան է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախը ուրացել», – ասաց Մանուկյանը՝ նկատի ունենալով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին:

ԱԺ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը պատգամավորին կոչ արեց չխախտել էթիկայի կանոնները: Նա անվտանգության աշխատողներին կոչ արեց Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից, վերջիններս էլ Մանուկյանին քարշ տալով հեռացրեցին նիստերի դահլիճից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում