Տղամարդը գերադասել է բանտ նստել, քան կնոջ հետ գտնվել նույն հարկի տակ

Տղամարդը գերադասել է բանտ նստել, քան կնոջ հետ գտնվել նույն հարկի տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, Times․am: Ալբանիայի քաղաքացին, որն ապրում է Հռոմում և գտնվում է տնային կալանքի տակ, ոստիկանությունից խնդրել է, որ իրեն տեղափոխեն բանտ։ Այս մասին հայտնում է The Local պարբերականը։ Նա հայտարարել է, որ կնոջ ներկայությունը իր տնային կալանքը դարձնում է անտանելի։

Տղամարդը ոստիկաններին բողոքել է, որ տանն իր կյանքը կնոջ պատճառով վերածվել է իսկական դժոխքի և ավելի լավ է բանտ նստի, քան կնոջ հետ շարունակի գտնվել նույն հարկի տակ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում