ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է

ՊՆ համարանիշներով КамАЗ-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, Times․am: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ «Երևան սիթի»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս կարճ ժամանակ անց մահացել է։

КамАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վարորդն էլ ՀՀ ՊՆ ծառայող է։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում