Պարույր Հայրիկյանը վաճառում է իր տունը և գնորդին խորհուրդ տալիս այն վերածել «Հայրիկյանի» տուն թանգարանի

Պարույր Հայրիկյանը վաճառում է իր տունը և գնորդին խորհուրդ տալիս այն վերածել «Հայրիկյանի» տուն թանգարանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, Times․am: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ վաճառում է Դավթաշենում գտնվող իր առանձնատունը՝ միայն զբաղեցրած հողատարածքի գնով։

Քաղաքական գործիչը գնորդին նաև խորհուրդ է տվել, թե ինչպես նա կարող է հավելյալ եկամուտ վաստակել։

«Դաւիթաշէնի տունս վաճառում եմ զուտ հողի գնով։ Գնողը յետագայում կարող է մասերի բաժանել եւ վերավաճառելով՝ մեծ եկամուտներ ստանալ, զի ե՛ւ տներ կան, ե՛ւ մեծ այգի ու լողաւազաններ։

Աւելի խելաւքը կարող է պետութեանը վաճառել որպէս Հայրիկեանի տուն թանգարան (հո միւս սերունդն էլ էսպէս ինքնահաւան, տգէտ ու անբարտաւան չի՞ լինելու, եթէ լինի)»,- գրել է Պարույր Հայրիկյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում