Հոկտեմբերի 31-ը՝ պատվաստումների օր Գյումրիում
27/10/2021 11:29
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, Times․am: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին, Հոկտեմբեր կինոթատրոնի շենքում (Աբովյան փող., 143) տեղի կունենա «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ:
Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում