Հայաստանը բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է. մուտքը Եվրամիություն արգելվում է

Հայաստանը բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է. մուտքը Եվրամիություն արգելվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, Times․am: Հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել. որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք, հայտնում են ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատնից:

Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:

Ավելին իմանալու համար անցեք հղումով https://bit.ly/3Czywbc:

Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է.
– ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ,
– տրամադրի բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է
– լրացնի առողջության հայտարարագիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում