Երևան-Գյումրի գնացքը վրաերթի է ենթարկել գծերի վրա հայտնված կնոջը․ վերջինս տեղում մահացել է

Երևան-Գյումրի գնացքը վրաերթի է ենթարկել գծերի վրա հայտնված կնոջը․ վերջինս տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, Times․am: Այսօր՝ հոկտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Երևան-Գյումրի մարդատար գնացքի տակ քաղաքացի է ընկել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Երևան-Գյումրի մարդատար գնացքը ընթանլիս է եղել, երբ երկաթգծի վրա գտնվող կինը վրաերթի է ենթարկվել, ապա տեղում մահացել։ Նա կլինի մոտ 55-60 տարեկան։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին. «Մի պահ տեսանք, որ այդ կինը վազելով գնաց երկաթգծի վրա, ու մարդատար գնացքը եկավ, սակայն այդ կինը, չգիտենք, ինչու, փորձ չարեց գծերից դուրս գալ, դե գնացքավարն էլ չէր կարող արգելակել»։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում