Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկումը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, Times․am: Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարները՝ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն, շաբաթ երեկոյան բանակցություններ են ունեցել Հռոմում, որտեղ ընթանում է G20 գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է interfax.ru-ն։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ «զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը»։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ նպատակ ունենալով տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակել և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանել»-ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում