Տևական ժամանակ գազ չի լինի Երևանի որոշ հասցեներում

Տևական ժամանակ գազ չի լինի Երևանի որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, Times․am: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 3-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 4-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի (ամբողջությամբ), Նուբարաշեն թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: Նշված ժամանակահատվածում գազ չեն ունենա նաև Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում