«Տրիլիոնից մեկ անգամ»․ Ալեք Բոլդուինի առաջին հարցազրույցը՝ ողբերգությունից հետո

«Տրիլիոնից մեկ անգամ»․ Ալեք Բոլդուինի առաջին հարցազրույցը՝ ողբերգությունից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, Times․am: Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինն առաջին անգամ խոսել է լրագրողների հետ այն ճակատագրական պահից, երբ նկարահանման ժամանակ պատահաբար կրակեց կինոօպերատոր Գալինա Հատչինսի վրա։ Ըստ Բոլդուինի՝ նրանք ընկերներ էին։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դերասանի խոսքով, ոստիկանությունն արգելել էր նրան շփվել լրագրողների հետ, ելնելով նախաքննության շահերից։

Դատախազությունը դեռևս ոչ ոքի մեղադրանք չի առաջադրել, բայց առաջիկայում նման բան չի բացառվում։

«Մենք Հատչինսի հետ ընկերներ էինք։ Այն օրը, երբ ես եկա Սանտա-Ֆե նկարահանման, նրան և Ջոուելին հրավիրեցի ընթրիքի։ Մենք շատ համերաշխ կոլեկտիվ էինք։ Իրար հետ ֆիլմ էինք նկարահանում, երբ տեղի ունեցավ այս սարսափելի պատահարը»,-ասել է դերասանը։

Ալեք Բոլդուինի խոսքով, նկարահանման հրապարակում նման պատահարները ծայրահեղ հազվադեպ են լինում։ «Տրիլիոնից մեկ անգամ»-նշել է դերասանը։

Բացի դրանից, Բոլդուինը հանդես է եկել կինոնկարահանումների ժամանակ մարտական զենք օգտագործելուց հրաժարվելու օգտին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում