Որոշ երկրներ պատրաստ չեն այլ երկրների պատվաստանյութերը ճանաչել․ Պուտին

Որոշ երկրներ պատրաստ չեն այլ երկրների պատվաստանյութերը ճանաչել․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, Times․am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով G20-ի երկրների պատվիրակությունների ղեկավարների առաջին նիստում, որն անցկացվում է տեսահամաժողովի ռեժիմով, հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն ու այլ կենսական կարևորության ռեսուրսներ շարունակում են անհասանելի մնալ դրանց կարիքն ունեցող երկրների համար:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ որոշ երկրներ պատրաստ չեն այլ երկրների պատվաստանյութերը ճանաչել, և դրա պատճառը «անբարեխիղճ մրցակցությունն է», իսկ հետևանքը դարձել է պատվաստանյութերի կարիքն ունեցող երկրներում դրանց սահմանափակումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում