Հայ մասնագետի շնորհիվ Սիմբա առյուծն ու Եվա լեոպարդը փրկվել են մահից

Հայ մասնագետի շնորհիվ Սիմբա առյուծն ու Եվա լեոպարդը փրկվել են մահից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, Times․am: Օրերս Չելյաբինսկից առաջին անգամ հատուկ չվերթ է իրականացվել Կիլիմանջարոյի օդանավակայան։ Այդ չվերթի ուղևորներն էին մահից փրկված Սիմբա առյուծն ու Եվա լեոպարդը։ Այս մասին հայտնում է National Geographic-ի ռուսական ծառայությունը։

Կենդանիներն ուղևորվել են «Kilimanjaro animal crew wildlife & educational center» վերականգնողական կենտրոն, որը գտնվում է Տանզանիայի Մոշի քաղաքում։

Մինչև այդ կենդանիները գտնվում էին անասնաբույժ և «Փրկիր ինձ» ֆոնդի հիմնադիր Կարեն Դալլաքյանի խնամքի ներքո։ Անասնաբույժի մոտ կենդանիները տեղափոխվել էին Դաղստանից 2020 թվականին, կոտրված թաթերով, թարախակալված վերքերով և հյուծված վիճակում։

Կարեն Դալլաքյանի համառ ջանքերի շնորհիվ կենդանիներին հաջողվել է փրկել մահից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում