Դավիթ Չալոյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Դավիթ Չալոյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, Times․am: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Գերծանր քաշային (92 կգ +) կարգի 1/8 եզրափակիչում հայ մարզիկը մենամարտեց կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիի հետ եւ ծանր պայքարում հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից։ Այնտեղ նա 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում