Արտակարգ դեպք Արմավիրի մարզի պալիգոնում. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք Արմավիրի մարզի պալիգոնում. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, Times․am: Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով: Այս մասին հայտնում է Shamshyan.com

Այս պահին վիրավորին հետազորտում են և հնարավոր է՝ նրան տեղափոխեն Երևան՝ Մուրացանի հոսպիտալ: Կայքի տեղեկություններով՝ նա անզգուշաբար վիրավորում է ստացել Արմավիրի մարզի պալիգոններում, ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում:

Ըստ աղբյուրի տեղեկությունների, նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողը վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով: Այս պահին հիվանդանոցում բժիշկները սպասում են, որ ժամանեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում