ՌԴ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է մահացել

ՌԴ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, Times․am: Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ԱՆ-12 ինքնաթիռի կործանման վայրում հինգ զոհի մարմին են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Օդանավի ընկնելու վայրում հայտնաբերվել են չորս զոհի մարմին ու ևս մեկ մարդու մարմնի մասեր»,- հայտնել է ռուսական գործակալության զրուցակիցը:

Նա տեղեկացրել է, որ ինքնաթիռի ընկնելու հետևանքով դեպքի վայրում ավերածություններ և զոհեր չեն գրանցվել: Այս պահին աղետի վայրում աշխատում է ավելի քան 110 մարդ և շուրջ 60 միավոր տեխնիկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում