2022թ․-ին ՌԴ ԶՈՒ-ն սպառազինվելու է «Ցիրկոն» հիպերձայնային թևավոր հրթիռներով․ Պուտին

2022թ․-ին ՌԴ ԶՈՒ-ն սպառազինվելու է «Ցիրկոն» հիպերձայնային թևավոր հրթիռներով․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, Times․am: «Ցիրկոն» հիպերձայնային թևավոր հրթիռների փորձարկումներն ավարտվում են։ Հաջորդ տարվանից ռազմածովային նավատորմը կսպառազինվի այդ հրթիռներով: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցության ժամանակ։

ՌԴ նախագահը շեշտել է, որ անցկացվող փորձարկումները հաստատել են նաև «Պերեսվետ» լազերային կայանքների, «Ավանգարդ» և «Կինժալ» հիպերձայնային համալիրների եզակի բնութագրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում